Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին անգամ մասնակցում է Եվրամիության գագաթնաժողովին Բրյուսելում:
67-ամյա Մերկելը կառավարության ղեկավարի պաշտոնում 16 տարի աշխատելու ընթացքում մասնակցել է ավելի քան 100 գագաթնաժողովների:
Մերկելը չի մասնակցել Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական վերջին ընտրություններին եւ հայտնել է պաշտոնն ազատելուց հետո քաղաքական կյանքից հեռանալու մտադրության մասին:
Գագաթնաժողովում այս անգամ առանցքային հարցերից մեկը Լեհաստանի ղեկավարների եւ Եվրամիության մեծամասնության վեճն է, որը սկսվեց, երբ Լեհաստանի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 7-ին հայտարարեց, թե Եվրամիության որոշ օրենքներ հակասում են Լեհաստանի մայր օրենքին: