ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ առողջապահության նախկին նախարարներ Միհրան Նազարեթյանը, Արա Բաբլոյանը, Արարատ Մկրտչյանը, Արմեն Մուրադյանը, Արսեն Թորոսյանը միասնական են ՔՈՎԻԴ-19 համավարակի հաղթահարման մոտեցումներում: Նախարարությունն ընդգծել է, որ համավարակի հաղթահարման միակ տարբերակը պատվաստումն է։
Մեկ միլիոն մարդկանց հաշվով ՔՈՎԻԴ-19-ից մահացության դեպքերով Հայաստանը աշխարհի երկրների առաջին տասնյակում է:
Հոկտեմբերի 22-ի՝ 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291052 դեպք, որոնցից 258486-ը` առողջացած, 5944-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25374 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1958792 թեստավորում: Երեկ կատարվել է 18 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք: Այսօրվա՝ 11:00-ի դրությամբ կա 1134 առողջացած, 42 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1248 է: