Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկա բանակցությունների մասին տեղեկությունները։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, դրա մասին ժամանակին կտեղեկացվի։
Այսօր ավելի վաղ riafan.ru-ն հայտնել է, թե Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում: Ըստ նույն աղբյուրի` բանակցություններից հետո նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։
Լրատվամիջոցը նշել է, որ ըստ Կրեմլի՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում կայունության հաստատմանն ուղղված պայմանավորվածությյունների իրականացման հարցեր: Կողմերը նաեւ անդրադարձել են Մոսկվա-Երեւան երկկողմ համագործակցության հարցերին: