• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Թուրքիան չճանաչողը պետք է հեռանա»

aliq 16:22 | 24.10.2021
aliq 16:22 | 24.10.2021
Osman Kavala

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱԳՆ-ին կարգադրել է անցանկալի անձ հայտարարել արդեն 4 տարի ազատազրկված թուրք իրավապաշտպան Օսման Կավալային ազատելու կոչ արած 10 երկրների դեսպաներին։

«Քնում-զարթնում, Կավալայի անունն են տալիս: Այդ Կավալա կոչվածը Սորոսի Թուրքիայի մասնաճյուղն է: Տասը դեսպան նրա համար գալիս են արտգործնախարարություն: Սա ինչ անքաղաքավարություն է: Նրանք պետք է ճանաչեն Թուրքիան, հասկանան եւ իմանան: Այն օրը, երբ չեն հասկանա Թուրքիան, կհեռանան»,- այսօր Էսքիշեհիր քաղաքում ասել է Էրդողանը։

Դիվանագիտական պրակտիկայով՝ «անցանկալի անձ» հայտարարված դիվանագետը պարտավոր է 24 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը։

Թուրքիայի նախագահն օրերս էր սպառնացել արտաքսել նրանց։

Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ ԱՄՆ դեսպանատներն ավելի վաղ Թուրքիային հորդորել էին ազատ արձակել Կավալային։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր այդ երկրների դեսպաններին եւ հիշեցրել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։

Հասարակական, մշակութային գործիչ, հայտնի իրավապաշտպան, գործարար Օսման Կավալան Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրն է։ Հիմնադրամը մասնավորապես աջակցում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին ուղղված նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, այդ թվում թուրք եւ հայ բնակչության հաշտեցման եւ քրդական հարցի խաղաղ լուծման վերաբերյալ։

Թուրքիայի դատարանը 2020-ի փետրվարին Կավալային արդարացրել էր 2013-ին Ստամբուլի Գեզի այգում բողոքի ցույցերի մասին գործով կառավարությանը գահընկեց անելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը նրա կալանավորման համար նոր օրդեր էր տվել։ Կավալային նոր մեղադրանքներ էին առաջադրվել 2016-ի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։

Օսման Կավալա
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առեւտրի ոլորտի պատվիրակություններ՝ Իրանից
հաջորդը
Գերիների անհետացման եւ սպանության վերաբերյալ նոր գործեր ՄԻԵԴ-ում

Նման հոդվածներ

Անհապաղ ազատ արձակել Օսման Կավալային. ԵԽԽՎ նախագահ

12:37 | 27.04.2022

Էրդողանը կկանգնի պատմության դատի առաջ. թուրք ընդդիմադիր գործիչ

19:56 | 26.04.2022

ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Օսման Կավալայի դատավճռով

15:17 | 26.04.2022

Ցմահ ազատազրկում․ ինչո՞ւ Կավալան

15:06 | 26.04.2022

Օսման Կավալան Թուրքիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման

21:02 | 25.04.2022

Կավալան շարունակում է անազատության մեջ մնալ

15:57 | 21.03.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն