Ըստ Իրավաբան․net-ի՝ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի։
ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված աշնանային արձակուրդի օրերն էին՝ առաջին դասարանցիների համար՝ 2021 թվականի հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։
Նոր որոշմամբ՝ դասընթացը կվերսկսվի նոյեմբերի 8-ից։
Խաչատրյանը հայտնել է նաեւ, որ նախարարությունը բուհերին 15 օր առաջ առաջարկել է անորոշ ժամանակով անցնել հեռավար կրթության։ Նույնը վերաբերում է նաեւ մանկապարտեզներին։
Թարմացում․
ԿԳՄՍՆ շրջաբերականով՝ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունները հեռավար ուսուցման կանցնեն հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 15-ը։
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ հանձնարարելով ուսումնական գործընթացը 2021 թվականի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կազմակերպել հեռավար: