• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կուբաթլուում՝ նոր զորամաս, Ֆիզուլիում՝ նոր օդանավակայան

aliq 18:45 | 25.10.2021
aliq 18:45 | 25.10.2021
Fizuli airport

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի ուղեկցությամբ այցելել է Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կուբաթլուի (Սանասար) շրջան։

Ըստ APA գործակալության՝ այցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը մասնակցել է սահմանապահ զորքերի նոր զորամասի բացման, ինչպես նաեւ շրջկենտրոն Կուբաթլուն (Որոտանը) Խանլըղ (Իշխանաձոր) գյուղին կապող նոր ճանապարհի կառուցման մեկնարկի արարողություններին։

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը Կուբաթլուն գրավել էին ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020-ի հոկտեմբերի 25-ին։

Նոր ճանապարհներ, նոր նախագծեր

Վաղն էլ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կմասնակցի Ֆիզուլիի (Վարանդա) օդանավակայանի բացմանը։

Աֆրիկայի երկրներից Թուրքիա վերադառնալիս Էրդողանը ոչ միայն խոսել էր վաղը Ադրբեջան կատարելիք այցի մասին, այլև հերթական անգամ անդրադարձել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, թե Անկարան վճռական է տրամադրված այդ հարցում։

«Այս հարցերը քննարկել եմ իմ եղբայր Իլհամ Ալիեւի հետ, այցի շրջանակում կմասնակցենք Ֆիզուլիի օդանավակայանի եւ մի քանի բոլոր ճանապարհների բացմանը, ինչպես նաեւ կսկսենք նոր նախագծեր ագրարային ոլորտում։ «Զանգեզուրի միջանցքի» հարցում մեր վճռականությունն անփոփոխ է»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն Արցախյան վերջին պատերազմից հետո արդեն երկու անգամ այցելել է Ֆիզուլի։ Անցած տարվա դեկտեմբերին նա մասնակցել է հաղթանակի զորահանդեսին, իսկ հունիսին երկրորդ այցի շրջանակում Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կեղծ պատվաստվածներ ՌԴ-ում
հաջորդը
Ավիահաղորդակցություն Լիտվայի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն