Պոլսահայ գրող, հետազոտող, լեզվաբան Սեւան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Ալբանիա զբոսաշրջության մեկնած Նիշանյանին առանց որեւէ բացատրություն տալու արգելել են մտնել Հունաստան։
Նիշանյանը ենթադրում է, որ իր շաբաթական հրապարակումներն անհանգստացնում են Թուրքիային կամ այդ երկրի որոշ անձանց: «Եվ այդ անհանգստությունը փոխանցել են հունական պետությանը»,- նշել է նա։
Նիշանյանը խոսել է նաեւ Հունաստանում «անցանկալի անձ» հայտարարվելու մեկ այլ հնարավոր պատճառի մասին։ Ըստ գրողի՝ նման որոշման պատճառ կարող է լինել իր նախորդ տարվա հետազոտությունը, որում ներկայացրել է Հունաստանի վայրերի պատմական անունները։ Ըստ այդ հետազոտության՝ Հյուսիսային Հունաստանի բնակավայրերի անունների կեսը թուրքերեն է, կեսը՝ բուլղարերեն, եւ այդ շրջանում հունարեն տեղանուն գրեթե գոյություն չունի։