Իրանի Մարկազի նահանգի Մահալլաթ քաղաքում անցկացվել է Քարի արդյունաբերության քառօրյա 13-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ըստ «Iran Daily»-ի՝ ավելի քան 400 տեղական եւ արտասահմանյան քարի եւ հանքարդյունաբերական ընկերություններ ցուցադրել են իրենց վերջին նվաճումները:
Ցուցահանդեսին մասնակցել են գործարար աշխարհի ներկայացուցիչներ Թուրքիայից, Քաթարից, ԱՄԷ-ից, Հայաստանից, Ղազախստանից, Բանգլադեշից, Իտալիայից, Ռուսաստանից, Հունգարիայից, ինչպես նաեւ Իրանում հավատարմագրված Հարավային Աֆրիկայի, Չեխիայի հանրապետության եւ Բանգլադեշի դեսպանները:
Iranpress.com-ը նշել է, որ Իրանն աշխարհում չորրորդ խոշոր քար արտադրողն է: Իրանը այն երկրներից է, որն արտադրում եւ արտահանում է կառուցապատման քարեր, դրանք արտահանում չմշակված եւ կտրված քարի տեսքով: