ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների հեռանկարները։
«Հայաստանն իսկապես ունի մի շարք ոլորտներ, որոնք գրավիչ կլինեին ռուս ներդրողների, դրանց թվում՝ խոշոր ներդրողների համար»,- «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Ռուդենկոն։
ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանում ռուսական 2,2 միլիարդ դոլար կուտակած ներդրումները մոտ ժամանակներս կաճեն եւս 1 միլիարդ դոլարով: Դրամական այդ միջոցները կուղղվեն էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի ոլորտներին։