Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջան այցելած ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ՝ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության գծով անվտանգության վարչության ղեկավար, գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դյելլայի գլխավորությամբ։
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ Հասանովը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է սահմաններին ստեղծված իրավիճակը։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության ներկա մակարդակի առիթով։ haqqin.az-ը նշել է, թե Դյելլան ընդգծել է փոխադարձ կապերի հետագա զարգացման կարեւորությունը։