ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում հոկտեմբերի 26-ի՝ ժամը 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29869 դեպք, որոնցից 2632-ը` առողջացած, 6112-ը՝ մահվան ելքով: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1263 է:
Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 11982 թեստավորում, գրանցվել է COVID-19-ի 1517 նոր դեպք, մահացել է 57 մարդ: Առողջացածների թիվը 1050 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27692 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 միլիոն 18 հազար 614 թեստավորում: