ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել, որում նշված է, որ ավիաընկերությունները պարտավոր են ստուգել ուղեւորների պատվաստված լինելու փաստը ԱՄՆ թռչող ինքնաթիռ նստեցումից առաջ։ Բոլորի համար պահպանվում է ԱՄՆ մտնելուց առաջ ՔՈՎԻԴ-19-ի թեստ հանձնելու պահանջը, այն վերաբերում է նաեւ ԱՄՆ քաղաքացիներին ու գրին քարտ ունեցողներին։
Ներկայում ԱՄՆ թռիչքների արգելքը տարածվում է տասնյակ երկրների վրա՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Եվրոպայի մեծ մասը, Չինաստանն ու Հնդկաստանը, բայց չի տարածվում Ռուսաստանի վրա․ այժմ Ռուսաստանից հնարավոր է մեկնել Միացյալ Նահանգներ։
Նոր փոփոխություններից հետո՝ նոյեմբերի 8-ից, երբ հանվեն 2020-ին համավարակի պատճառով երկիր մուտքի սահմանափակումները, ԱՄՆ մտնել ցանկացողները պետք է պատվաստված լինեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ ԱՄՆ կարգավորող մարմնի կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով։