Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում թուրքական «Bayraktar» ԱԹՍ է կիրառել։ Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Հարվածային ԱԹՍ-ն Ուկրաինայի հարավային հատվածից անցել է Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի եւ Խարկովի մարզերով եւ հակառակ ուղղությամբ վերադարձել ելակետ՝ անհայտ նպատակով։
Մարտի վերջին նման սարքեր էին գործարկվել նաեւ Սեւ ծովի վրա։ Անցած տարվա նոյեմբերին այս անօդաչու սարքերը կիրառվել էին «Միացյալ ջանքեր 2020» ռազմավարական զորավարժությունների ժամանակ։
Դեռեւս հուլիսի կեսերին Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերը Թուրքիայից «Bayraktar TB2» հարվածային անօդաչու համալիր էին ստացել։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիեւն Անկարայից հարվածային անօդաչու սարքեր է գնել ՝ Ռուսաստանին «զսպելու» եւ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
Հոկտեմբերին Ուկրաինայի ՊՆ-ն պաշտպանական գերատեսչությունը եւ թուրքական Bayraktar-ը հուշագիր են ստորագրել անօդաչու սարքերի սպասարկման եւ արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին։