ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, անկախ ՀՀ-ում լինելու ժամկետից, այսուհետեւ կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ:
Օտարերկրացիները կպատվաստվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» եւ «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով: