Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկրի հանել են D խմբից, հետեւաբար դրանց քաղաքացիների մուտքն այս պահին արգելվում է։
Ըստ schengenvisainfo.com-ի՝ Իտալիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս հրապարակված երկրների թարմացված ցուցակներով Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Տայվանը, Հոնկոնգը, Մակաոն այլեւս ընդգրկված չեն D խմբում:
Բոլոր այդ երկրներն այժմ E-ի ցանկում են, ինչը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիներին թույլատրվում է Իտալիա մուտք գործել միայն կարեւոր նպատակներով եւ համաճարակաբանական կանոնների խիստ պահպանմամբ։
Բահրեյնը եւ Չիլին չեն ընդգրկվել D ցուցակում, սակայն նրանք հեռացվել են E-ի ցուցակից, քանի որ այդ երկրներում համաճարակաբանական իրավիճակը վերջերս բարելավվել է: