«Հոդված 3» ակումբի «Իրական օրակարգ» հաղորդման հյուրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, պատմաբան Վահրամ Թոքմաջյանն է: Խոսել ենք հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների քաղաքական նշանակության, ինչպես նաեւ Գյումրիում, Գորիսում եւ Մեղրիում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտության պատճառների մասին: Հաղորդաշարը պատրաստվում է «Ալիք Մեդիայի» հետ համագործակցությամբ։