Ազգային ժողովն այսօր ձայների 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին կառավարության նախագիծը։
Նախագծով առաջարկվել է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը հանել տոնական օրերի ցանկից։ Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկել են ոչ աշխատանքային թողնել նաեւ հունվարի 2-ը եւ 7-ը:
Գործող օրենքով՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ նշվում է Ամանորը, հունվարի 3-5-ը նախածննդյան տոներն են, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդը եւ Հայտնությունը, տոնին հաջորդող հիշատակի օր Մեռելոցը նշվում է հունվարի 7-ին, եւ այս բոլոր օրերը ոչ աշխատանքային են։