Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է ամեն տարի զարգացող երկրներին հատկացնել 100 միլիարդ ԱՄՆ դոլար՝ կլիմայի փոփոխությունների կանխմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
«Կլիմայի պահպանման ոլորտում մեր նպատակներին հասնելու համար պետք է ամեն տարի 100 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացնենք աշխարհի զարգացող երկրներին՝ կլիմայական հարցերը ֆինանսավորելու համար»,- նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Գուտերեշն ընդգծել է, որ անհրաժեշտ է մինչեւ 2040 թվականը հրաժարվել ածխային էլեկտրակայաններից եւ դադարեցնել հանածո վառելիքի տեսակների արդյունահանումը, ինչպես նաեւ մթնոլորտն աղտոտող արդյունաբերական ճյուղերի սուբսիդավորումը: