Ռուսաստանի Պետդուման մտադիր է պատիժ սահմանել Նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակում Խորհրդային Միության վճռական դերը ժխտելու, Երկրորդ համաշխարհային պատերազմում կոմունիստների եւ Նացիստական Գերմանիայի նպատակների նույնականացման եւ եվրոպական երկրների ազատագրման ժամանակ ԽՍՀՄ մարդասիրական առաքելության չճանաչման համար։
Ըստ այդմ՝ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերը ստորադասող քաղաքացիները կտուգանվեն մինչեւ 5 հազար ռուբլիով կամ կկալանավորվեն 15 օրով։ Պաշտոնյաների եւ իրավաբանական անձանց համար տուգանքները կկազմեն մինչեւ 100 հազար ռուբլի, կամ նրանց գործունեությունը կկասեցվի երեք ամիս ժամկետով։