Վատիկան պետության մամուլի գրասենյակի տնօրենը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսից սկսած՝ Վատիկանի առողջապահության տնօրենությունը սկսել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստի երրորդ դեղաչափի կիրառումը։ Առաջնահերթություն է տրվում իմունային անբավարարություն, ցածր իմունիտետ ունեցող եւ վաթսուն տարեկանից բարձր անձանց։
Վատիկանում կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավը սկիզբ է առել 2021-ի հունվարի 13-ից, իսկ հոկտեմբերի 1-ից Վատիկան մուտք գործելու, ինչպես նաեւ Իտալիայի տարածքում Վատիկանի «արտատարածքային» շենքեր հաճախելու համար «Կանաչ անձնագիր» ունենալը պարտադիր է։