Մեր ժամանակակից գրականությունը շատ նման եւ միեւնույն ժամանակ տարբեր է։ Երեւի երբեք այսքան տարբեր գրականություն չի ստեղծվել նույն ժամանակաշրջանում մեր երկրում: Այս առումով գլխավորը լեզվի խնդիրն է: Մենք ունենք գրական լեզու, որին վախենում ենք մոտենալու. նոր ձեւով նոր բան գրել շատ դժվար է, բայց մոռանում ենք, որ բոլոր այն գրողները, որոնք ստեղծել են այս լեզուն, ժամանակին նույնպես օգտվել են իրենց բարբառներից: Լեզուն կենդանի օրգանիզմ է, այն չի կարելի փակել ինչ-որ տեղ եւ դարձնել ուղղակի մեռած լեզու:
Գրականությունը եւ հետպատերազմյան հասարակությունը
նախորդը