Հնդկաստանի առողջապահությունից հայտնել են, որ երկրում կորոնավիրուսի դեմ բուժում ստացողների ընդհանուր թիվը կրճատվել է՝ հասնելով 163816-ի, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 241 օրվա ընթացքում: Կորոնավիրուսից եւ դրա հետ կապված հիվանդություններից 1 օրում Հնդկաստանում մահացել է 356 մարդ, ապաքինվել ավելի քան 15900 մարդ: 1 օրում հիվանդացել է 12,4 հազար մարդ. դա ամենափոքր աճն է 238 օրվա ընթացքում։
Հնդկաստանի ԱՆ-ի վերջին տվյալներով՝ երկրում համավարակը սկսվելուց՝ անցյալ տարվա մարտից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 34,2 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 33,5 միլիոն, մահացել 455 հազարից ավելի մարդ, բուժում է ստանում 163 հազար մարդ:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է ՔՈՎԻԴ-19-ի հայտնաբերված դեպքերի թվով։
Հնդկաստանը նաեւ երկրորդ երկիրն է, որը հաղորդել է, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին է ստացել երկրի ավելի քան 1 միլիարդ քաղաքացի:
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1,02 միլիարդ մարդ, որից պատվաստանյութի մեկ չափաբաժինը ստացել է ավելի քան 719 միլիոն մարդ, երկու չափաբաժինը՝ 310 միլիոն մարդ։