Ներքին տեղահանված անձանց խնդիրներով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Սեսիլյա Խիմենես-Դամարին հայտարարել է, որ զինված հակամարտությունների եւ բռնության հետեւանքով ներքին տեղահանվածների թիվն աշխարհում հասել է ռեկորդային 48 միլիոնի։
«Զինված հակամարտությունների բարդացող բնույթի եւ համատարած բռնության պայմաններում ավելի ու ավելի է բարդանում միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը»,- ասել է պաշտոնյան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի իր ելույթում։
Դամարին ընդգծել է, որ աշխարհում կոնֆլիկտային իրավիճակներն ու բռնությունը կարող են սաստկանալ նաեւ տարերային աղետներից եւ, 2020 թվականից սկսած, համավարակից, որոնք հանգեցնում են բնակչության տեղահանմանը: