Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը եւս մեկ շաբաթով երկարաձգելու հարցը։
«Բուհերն անցել են առցանց դասերի ռեժիմին։ Սա, իհարկե, օգնելու է, որ ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք»,- նշել է նախարարը։ Նա ընդգծել է, որ երկու շաբաթ հետո թվերի որոշակի մեղմում կարձանագրվի:
Դպրոցներն այժմ երկշաբաթյա արձակուրդում են: