Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրոպական միությունը կճանաչի Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային հավաստագրերը:
«Այսօր Եվրոպական հանձնաժողովը որոշումներ է ընդունել, որոնցով հաստատվում են, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում, համարժեք են եվրոպական էլեկտրոնային ՔՈՎԻԴ հավաստագրերին»,- ասված է հայտարարությունում:
Եվրոպական կառույցը հայտնել է, որ երկու երկրները կմիացվեն Եվրամիության հավաստագրերի տրման համակարգին, եւ նրանց հավաստագրերը կընդունվեն այն նույն պայմաններով, ինչ ԵՄ-ի հավաստագրերը: Հայաստանը եւ Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն եվրոպական կորոնավիրուսային հավաստագրերը:
Որոշումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 29-ից: