Ռուսաստանում գալիք շաբաթը հայտարարվել է ոչ աշխատանքային, իսկ Մոսկվայում կարանտին է հայտարարվել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը։ Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակումներ կմտցվեն։ Կփակվեն բոլոր խանութներն ու առեւտրի կենտրոնները՝ բացի սուպերմարկետներից ու դեղատներից։
Վերջին շրջանում Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումն ու մահվան դեպքերի թիվն օրեցօր աճում են։ Հոկտեմբերի 27-ին կորոնավիրուսից 1123 մարդ է մահացել։ Սա մեկ օրում Ռուսաստանում գրանցված մահվան դեպքերի ամենաբարձր թիվն է։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 36500-ով, որից 5700-ը՝ Մոսկվայում։
Ռուսաստանում կարանտինի օրերին աշխատողների աշխատավարձը պահպանվելու է։