Եվրահանձնաժոովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբերի 30-31-ը Հռոմում Մեծ քսանյակի գագաթնաժողովի նախաշեմին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունը 2021-ի առաջին տասն ամսում պատվաստանյութերի 1,2 միլիարդ չափաքանակ է արտահանել աշխարհի 150 երկրներ։
Մինչ օրս ստացված տվյալներով՝ պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման եւ մահվան դեպքերի կանխարգելման համար։
ՀՀ ԱՆ-ն նշել է, որ բնակչության շրջանում որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, ինչպես նաեւ վիրուսի տարածման հավանականությունը՝ դրանով նվազեցնելով վիրուսների մուտացիաների եւ այլ շտամների առաջացման հավանականությունը։
Եղանակային փոփոխություններով պայմանավորված` Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում եւ տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: Մասնավորապես, պատվաստումները կիրականացվեն․
Երեւանում` Հյուսիսային պողոտա («Տաշիր սթրիթ» առեւտրի կենտրոնի ներքեւի հատվածում)` 12:00-16:30, ԵՊՀ` 11:30-15:30, «Ռոսիա մոլ»` 16:00-20:00, «Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)`13:00-17:00, Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30, Կասկադ համալիր` 13:00-16:30։
Մարզերում`
Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ) 11:00 -16:00,
Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` 10:30-16:00։