Հոկտեմբերի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 11։40-ի սահմաններում բեռնատար ավտոմեքենան Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Վթարի հետեւանքով 1 մարդ տեղում մահացել է, 1-ը՝ տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի եւ վիրավորի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ են։ Դեպքի վայր կժամանեն ՌԴ սահմանապահ զորքերի օպերատիվ քննչական խմբերը։
Թարմացում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին՝ 11։53-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ։
Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրի հատվածում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 150 մ գլորվել ձորը, ինչի հետեւանքով կան 1 զոհ եւ 1 վիրավոր։
Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը: