Ադրբեջանի Միլի Մեջլիսը հաստատել է օրենք Վատիկանում դեսպանություն բացելու մասին։
Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ Ադրբեջանի եւ Վատիկանի միջեւ ակտիվ կապեր կան: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդները երկու անգամ այցելել են Ադրբեջան: 2002-ին Բաքու է մեկնել Հռոմի Հովհաննես-Պողոս երկրորդ Պապը, 2016-ին՝ Ֆրանցիսկոս պապը:
Ադրբեջանի ամենախոշոր ոչ կառավարական կազմակերպությունը՝ Հեյդար Ալիեւի հիմնադրամը, որը ղեկավարում է երկրի նախագահի կինը՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան, մասնակցում է Վատիկանի պատմամշակութային կոթողների վերականգնման աշխատանքներին:
Տարիներ առաջ հիմնադրամի աջակցությամբ վերականգնվել են Սուրբ Մարցելինոս եւ Պետրոս նահատակների կատակոմբները:
Բաքվում գործում է Սուրբ Կույս Մարիամ կաթոլիկ եկեղեցին: