Ըստ «IRNA» գործակալության՝ Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 9893 նոր դեպք, որոնցից 1285-ը հոսպիտալացվել են: Վերջին 24 ժամում կորոնավիրուսը խլել է 123 մարդու կյանք, այսպիսով՝ մահերի թիվը հասել է 125 հազար 998-ի:
ԻԻՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 5 մլն 909 հազար 402 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 481 հազար 737-ը: 4014 բուժառու ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակն արդեն ստացել է 52 մլն 199 հազար 440 քաղաքացի, իսկ 33 մլն 88 հազար 940-ը ստացել է երկու չափաքանակն էլ:
Ըստ կառավարության ներկայացրած պաշտոնական վիճակագրության՝ Իրանն ամբողջությամբ պատվաստել է բնակչության ավելի քան 35 տոկոսին։ Պատվաստանյութի առնվազն մեկ չափաքանակ է ստացել Իրանի բնակչության 60 տոկոսը։
Իրանում պատվաստումներն իրականացվում են բրիտանաշվեդական «AstraZeneka», ռուսական «Sputnik V», ինչպես նաեւ չինական եւ հնդկական պատվաստանյութերով։
Կիրառվում է նաեւ Իրանում արտադրված «Iran Barakat» դեղամիջոցը, որով պատվաստվել են երկրի ղեկավարները, մասնավորաբար գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին։