Մեծ քսանյակի երկրները որոշել են կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 70 տոկոսին:
G20-ի երկրների ֆինանսների եւ առողջապահության նախարարների հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն են արել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումը զարգացող երկրներ ավելացնելու պատրաստակամության մասին։ Նրանք ընդգծել են, որ նպատակը մինչեւ այս տարվա վերջը պատվաստման 40, իսկ հաջորդ տարվա կեսերին՝ 70 տոկոսի հասնելն է:
Մեծ քսանյակի երկրներն են Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան, Ճապոնիան, նաեւ Եվրամիությունը: