Հոկտեմբերի 30-ի 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2193 նոր դեպք, 1578 առողջացած, 52 մահվան դեպք: Կատարվել է 14574 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306739 դեպք, որոնցից 267514-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31650 բուժառու: Ընդհանուր կատարվել է 2080843 թեստավորում։
Կորոնավիրուսի հետեւանքով արձանագրվել է 6284 մահվան դեպք: Վարակակիրների՝ այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 է: