Կորոնավիրուսը Ռուսաստանում սեպտեմբերի դրությամբ դարձել է 34 հազար 403 մարդու մահվան հիմնական պատճառ: Եվս 5235 դեպքում մահվան հիմնական պատճառ դարձած վիրուսի առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացուցիչ բժշկական հետազոտություն:
Այս տարվա սեպտեմբերին կորոնավիրուսը մահացու ելք է ունեցել 970 մարդու համար, եւս 3657-ի դեպքում այն չի եղել մահվան հիմնական պատճառը:
Մասնագետների համոզմամբ՝ Ռուսաստանում նոր ախտահարումների եւ մահացության թվի աճը զանգվածային պատվաստման ցածր ցուցանիշն է: Ըստ «Gallup» ընկերության հարցումների՝ չպատվաստված չորս ռուսաստանցուց երեքը հայտնել է, որ չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Դեռեւս չպատվաստված մարդկանց միայն 25 տոկոսն է ասել, որ անպայման կընդունի ՔՈՎԻԴ-19-ի դեմ անվճար պատվաստվելու առաջարկը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային շտաբի տվյալներով՝ համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում ՔՈՎԻԴ-19-ից մահացել է ավելի քան 236 հազար մարդ, սակայն BBC բրիտանական հեռուստառադիոկայանը, հղում անելով Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայությանը (Ռոսստատ), հայտնել է, որ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 417 հազարը: