Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո ցանկանում է ավելի շատ ճանապարհորդել եւ կարդալ:
«Կան մի շարք բաներ, որոնք ինձ, որպես կանցլերի, պակասում էին: Գուցե՝ մի փոքր ճամփորդել, կարդալ կամ պարզապես ինչ-որ բանով զբաղվել ազատ ժամանակ՝ իմանալով, որ 20 րոպե անց ճակատագրական որեւէ բան տեղի չի ունենա: Ես սպասում եմ դրան»,- Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում ասել է նա:
Անգելա Մերկելը հոկտեմբերի 26-ից Գերմանիայի կանցլերի պաշտոնակատարն է: Նա կանցլերի պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչեւ կոալիցիոն բանակցությունների ավարտից հետո նոր կանցլեր նշանակվի: