Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը հոկտեմբերի 30-ին մեկնել է Քաբուլ։
Ռաշիդ Մերեդովը Քաբուլի նախագահական պալատում բանակցությունների ընթացքում խոստացել է, որ Թուրքմենստանը հնարավորին չափ արագ ձեռնամուխ կլինի TAPI կոչվող խողովակաշարի շինարարությանը, որով Թուրքմենստանում արդյունահանվող գազը Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքով կարող է արտահանվել Հնդկաստան։
«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտնել է, որ պաշտոնական Աշխաբադը խոստացել է սկսել նաեւ երկու երկրները միմյանց կապող Թուրքմենստան-Ջաուզջան եւ Թուրքմենստան-Հերաթ երկաթուղագծերի շինարարությունը: