Անգլիայում ՔՈՎԻԴ-19-ի տարածվածությունը հասել է ամենաբարձր մակարդակի տարեսկզբից ի վեր։ Այս շաբաթվա դրությամբ վարակված է ամեն 50 մարդուց 1-ը:
Բրիտանիայի ազգային վիճակագրության գրասենյակը հայտնել է, որ վիրուսի տարածվածությունն աճում է արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ: Նախորդ շաբաթվա ընթացքում ցուցանիշը եղել է 55 մարդուց 1-ը:
Վիրուսի տարածվածությունը Մեծ Բրիտանիայում վերջին անգամ 50-ից 1 է եղել հունվարի 2-ին ավարտվող շաբաթվա ընթացքում՝ երրորդ լոքդաունի սկսվելուց առաջ: Պատվաստումները մեծապես նվազեցրել են կորոնավիրուսից մահերը: Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ նախատեսում է դիմակայել դեպքերի աճին՝ առանց նոր լոքդաունի: