Շատ կյանքային մարդիկ, դետալներ ու պատմություններ, որոնք Երեւանի փողոցներում են, եւ որոնք կարող են ուղղակի պահի մեջ մնալ, հայտնվում են Նարեկի տեսախցիկի օբյեկտիվում։ Եվ բոլոր այդ պատկերները կան՝ ասելու, որ մենք ապրում ենք ավելի սիրուն Երեւանում, եթե մի փոքր ավելի ուշադիր լինենք։
Իմ նկարները կյանք կոչվող ֆիլմից են։
Մարդը միշտ սպասում ա վաղվան, որ վաղը գա, ու լինի իրա երազած կյանքը, քաշը, մարդը, շորը, իրա ուզած տեսքը ու տենց ողջ կյանքը սպասում ա, էսօրը վայելելու փոխարեն սպասում ա, իսկ վաղը տենց էլ չի գալիս։
Երբեք։ Ես միշտ վայելում եմ օրը, պահերը։ Ճիշտ ա՝ ես սիրում եմ նկարել ու ֆիքսել այդ պահերը, բայց երբ պետք ա վայելել, կամեռան մի կողմ եմ դնում։ Բայց երբեմն էլ կամեռայի համադրությունը պահի հետ ավելի թույն ա դարձնում էդ պահերը, ու ես վայելում եմ։
Եսիմ։ Ինձ էլ դուր չէր գալիս՝ ճիշտն ասած, դրա համար էլ ես սկսեցի ապրել իմ ուզած Երեւանում ու ասեմ՝ վատ չի։ Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս ապրել իմ Երեւանում։
Իրականում կապ չունի՝ դու բուրդ չփխող ես, թե խադավիկ․ պետք ա միշտ մի նոր բան անել։ Իսկ ես շատ եմ սիրում ֆոտոն, կյանքիս ամենասիրելի բաներից մեկն ա, եթե ոչ՝ ամենասիրելին։ Եթե հետ գնանք ու նայենք իմ առաջվա նկարները, լրիվ այլ ժանրի են։
Սկզբում միայն Երեւանի նկարներն էին՝ անսովոր համադրություններով։ Հետո անցա «Սերեւան»-ին, որտեղ մուլտային կերպարներ էի դնում Երեւանի իրական ֆոտոների վրա, իսկ հիմա իրական մարդկանց հերթն ա։
«Սերեւանցիներ»-ում ամեն ինչ իրական ա․ չկա կեղծված ժպիտ, հայացք, նկարվելու համար ընտրված դիրք, շունչը քաշած փոր կամ ֆոտոշոփով սարքած դեմք։ Չկա էն ամենը, ինչ մարդիկ հաճախ անում են իդեալական երեւալու համար։
Ես շատ սիրում եմ իրականը, իսկ երբ մարդը չգիտի, որ իրան նկարում են, ինքն էդ պահին այնպիսին ա, ինչպիսին որ կա։ Ինձ դա շատ ա դուր գալիս։ Մարդիկ տարբեր են․ տարբեր կյանքերով ու տարբեր էմոցիաներով։ Ու ինձ հետաքրքիր են դրանցից բոլորը։
Անկախ իմ կամքից՝ ուշադրությունս միշտ գրավում են տատուները։ Շատ ուշադրություն եմ դարձնում մատանիներին ու ականջօղերին, հատկապես երբ դրանք հետաքրքիր ու արտասովոր են։ Նաեւ «կինոշնի» դետալներ եմ սիրում․ ծխելը, հետաքրքիր հագուստը, բարձրակրունկներն ու ցանցավոր զուգագուլպաները։
Եթե անկեղծ լինեմ, ես էդքան չեմ սիրում ձեռքեր, անտարբեր եմ, բայց գիտեմ, որ աղջիկներն են սիրում եւ ուշադրություն շատ են դարձնում։
Դա այն շարքն էր, որ ոչ թե ինձ համար եմ արել, այլ մարդկանց, որովհետեւ գիտեի, որ կհավանեն։ Ու նկարներում միայն ձեռքեր չեն, այլ իրար բռնած ձեռքեր․ դա լրիվ փոխում է պատմությունը։
Երբեք հիասթափված չլինելու, ամեն փոքր բանից չնեղվելու, շատ լուրջ բաները հանգիստ տանելու, չուզած բանը չանելու, առանց վատ զգալու «չէ» չասելու, ինքս ինձ հետ ու մյուսների հետ միշտ անկեղծ լինելու, ռեալիստ ու շատ օպտիմիստ լինելու մասին կլիներ։ Նաեւ կանանց, չայի, էկզոտիկ ֆանտայի, շաուրմայի ու թույն սաունդթրեքների մասին կլիներ։
Երբ բարկացած ա կամ խմած կամ դեռ 6 տարեկանը չի լրացել։ Իսկ ինքն իր հետ՝ գիշերվա 3-ին։
Հա, որովհետեւ ավելի լավ ա էս պահին ընդունես, որ ոչ մի բան ես ու աշխատես դրա վրա, քան ողջ կյանքդ մարդիկ խաբեն, ասեն, որ շատ լավն ես, ու հիսուն տարեկանում հասկանաս, որ ոչ մի բան էիր։ Դե մարդկանց համար դժվար ա իրականությունն ընդունել, չէ՞, դրա համար էլ նախընտրում են ինքնախաբեությամբ զբաղվել։
Չկա։ Էս պահինը ամենալավ պատմությունն ա, որ կարելի ա ֆիքսել։
Երբեք չեմ նկարում անտուն մարդկանց, բաց եմ թողնում բացասական տրամադրությունները, կռիվները, վեճերը եւ համբուրվող զույգին, եթե գիտեմ, որ կարող է փչացնեմ պահը։ Թող նկարները տուժեն, բայց ոչ այդպիսի պահերը։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի