ՀՀ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սեւանա լճի՝ 2021 թվականի հոկտեմբերի 25-31-ի հիդրոլոգիական ռեժիմը։
Սեւանա լճի մակարդակը հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով եւ հոկտեմբերի 31-ին կազմել 1900.51 մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 1 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սեւանա լճից ջրառ իրականացվել է մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, եւ ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 227.651 մլն մ³:
Արփա-Սեւան ջրատարով հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.471 մլն մ³, իսկ 2021-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ 148.591 մլն մ³: