ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարարության ու ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ բանակը շուտով С 500 հրթիռային նորագույն համակարգ կունենա։
«Առաջիկա տարիներին զորքերին կմատակարարվեն ավելի քան 200 թռչող սարքեր եւ 26 С 350 ու С 400 զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաեւ С 500 հրթիռային նորագույն համակարգի առաջին սերիական նմուշը»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ Սոչիում ռազմական խորհրդակցությունների ձեւաչափը թույլ է տալիս համակողմանի վերլուծել Ռուսաստանի պաշտպանունակության վիճակն ու անհրաժեշտության դեպքում ժամանակին շտկել բանակի ու նավատորմի արդիականացման ծրագրերը: