ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ՀՀ-ում օգտագործվում են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Կորեայի, Բելառուսի արտադրության ՊՇՌ թեստեր, որոնք ստացվում են որպես նվիրատվություն, մի մասն էլ ձեռք է բերվում։ Հայաստանում ՊՇՌ թեստերը ձեռք են բերվել 850-3000 դրամով, իրացվել 7000-17000 դրամով։
Ըստ «Փաստինֆոյի»՝ 2021-ի նոյեմբերի 1-ի տվյալներով հիվանդության տարածման սկզբից ՀՀ-ում ընդհանուր առմամբ կատարվել է 2.110.256 թեստավորում, որոնցից միայն մոտ 100000-ն է եղել տեղական արտադրության թեստերով։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայկական թեստեր ստացել է միայն 2020-ին՝ ընդամենը 103155։ Բարձր ինքնարժեքի պատճառով կառավարությունը գերադասել է թեստերը ներկրել արտերկրից։