Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվը գերազանցել է 7 միլիարդը: Դրանց ավելի քան կեսը բաժին է ընկնում երեք երկրի՝ Չինաստանին (2,3 միլիարդ), Հնդկաստանին (1,1 միլիարդ) եւ ԱՄՆ-ին (0,4 միլիարդ)։
Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Մալթայում արդեն պատվաստված է բնակչության ավելի քան 90 տոկոսը: Պորտուգալիայում, Կուբայում, Չիլիում, Իսլանդիայում, Կամբոջայում, Կատարում, Իսպանիայում, Սինգապուրում, Բրունեյում եւ Հարավային Կորեայում առնվազն մեկ բաղադրիչով է պատվաստվել բնակչության ավելի քան 80 տոկոսը:
Աշխարհում շրջանառության մեջ են կորոնավիրուսի դեմ տասնյակ պատվաստանյութեր, դրանց թվում՝ ռուսական «Սպուտնիկ V»-ն, «Սպուտնիկ Լայթը», «Էպիվակկորոնան» եւ «Կովիակը», Միացյալ Նահանգների «Pfizer» կոնցեռնի եւ վերջինիս գերմանական գործընկեր «BioNTech7-ի, «AstraZeneca7 բրիտանա-շվեդական ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի, Չինաստանի «Sinovac» եւ «Sinopharm» ընկերությունների պատվաստանյութերը, հնդկական «Covaxin»-ը, ինչպես նաեւ ԱՄՆ «Moderna»-ի եւ «Johnson & Johnson»-ի արտադրանքը: