Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը «Ֆորբսի» վարկածով գերազանցել է 300 միլիարդ դոլարը․ տվյալ պահին 302,4 միլիարդ ԱՄՆ դոլար է:
Մասկի կարողությունն ավելացել է «Tesla»-ի բաժնետոմսերի թանկացման հաշվին: Մինչ այդ էլ Մասկը ռեկորդ էր սահմանել 257,6 միլիարդ դոլար կարողությամբ: Դա, «Ֆորբսի» հաշվարկներով, ամենաբարձր ցուցանիշն էր 1982-ից ի վեր:
Մինչ այդ «Ֆորբսի» ցուցակում 1-ին տեղում «Amazon» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն էր՝ 212 միլիարդ դոլարով:
Այս պահին, երբ դուք կարդում եք այս տողերը, Իլոն Մասկի կարողությունը շարունակում է արագ տեմպերով ավելանալ։