ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջազգային հանրությունից ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփի՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման համար:
«Կարծում եմ՝ ես չպետք է ներողություն խնդրեմ, սակայն ներողությունում եմ խնդրում, որ նախորդ իշխանության ժամանակ ԱՄՆ-ն դուրս է եկել փարիզյան համաձայնագրից»,- ասել է նա Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին:
2017-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է մասնակցությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրին: Նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ջո Բայդենը, երդմնակալությունից անմիջապես հետո, հրամանագիր է ստորագրել համաձայնագրին վերադառնալու մասին։