ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ԲՏՌ-82A ժամանակակից զրահամեքենաների ուղեկցությամբ ապահովել են ուխտավորների անվտանգ այցն Ամարաս վանական համալիր։ Խաղաղապահներն ավելի քան 50 ուխտագնացների Հայ առաքելական եկեղեցու վանք են ուղեկցել Ստեփանակերտից եւ հակառակ ուղղությամբ:
«Ամարաս վանք ժամերգության է ժամանել ավելի քան 50 ուխտավոր։ Նրանց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Սրբավայրը կողմերի սահմանազատման գծին մոտ է, ուստի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է խաղաղապահ զորակազմի զինծառայողների ներկայությունը։ Այդ պատմական ու մշակութային արժեքը պահպանելու համար ռուս զինծառայողները մշտապես հերթապահում են վանական համալիրի տարածքում»,- ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Կալինինը։
Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Ամարասի վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջական հարեւանությամբ։ Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավորապես ապահովում են ուխտավորների անվտանգությունը: