Վրաստանում նոյեմբերի 1-ից դադարեցվել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ բրիտանաշվեդական «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումները։ «AstraZeneca»-ի առաջին չափաքանակով պատվաստվածներին կառաջարկվի «Pfizer», «Sinopharm» կամ «Sinovac»։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ Վրաստանում առկա «AstraZeneca» պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ չի հաջողվել սպառել «AstraZeneca»-ի մոտ 15000 չափաբաժին։
Օքսֆորդի համալսարանի գիտնականների աջակցությամբ ստեղծված բրիտանաշվեդական պատվաստանյութով Վրաստանում ամենաքիչն են պատվաստվել․ 61456 մարդ։
Վրաստանում պատվաստման գործընթացը սկսվել է մարտի 15-ից «AstraZeneca»-ով, որով կարող էին պատվաստվել 45 տարեկանից բարձր անձինք։