ՀՀ ԱՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 2-ի 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդության 1232 նոր դեպք, 62 մահվան դեպք: Կա 1591 առողջացած։ Կատարվել է 10281 թեստավորում։ Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 120 537 թեստավորում:
Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310 հազար 629 դեպք, որոնցից 272 հազար 332-ը` առողջացած: Փաստացի բուժվում է 30 հազար 551 բուժառու:
Կորոնավիրուսի հետեւանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է: