ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնել են, որ շտաբի հաշվառման եւ վերաբնակեցման խնդիրների կազմակերպման բաժնի կողմից դեպի Արցախի Հանրապետություն ճանաչողական այցերի կազմակերպման եւ տեղափոխման շրջանակում 2021-ի հոկտեմբերին Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք (թվով 65 մարդ)։ Եվս 4 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:
Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 159 ընտանիք (748 մարդ)։
Բաժնի կողմից շարունակվում է Արցախից տեղահանված՝ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող բնակչության թվաքանակի ամենամսյա հաշվառման գործընթացը։ Հոկտեմբերի դրությամբ հաշվառված է 20433 մարդ կամ 5294 ընտանիք: