Ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին է փոխանցել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող եւս 11 աճյուն:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանցիներն աճյունները փոխանցել են Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում եւ դիերի փոխանակմամբ գրանցվել է 1697 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են։