Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում խստացվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նոյեմբերի 1-ից հանրային շատ վայրեր այցելելու համար քաղաքացիները պետք է պատվաստված լինեն կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենան։
Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն ասել է, թե պատվաստումների տեմպերն առաջին դրական արդյունքներն են տալիս։ Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման շնորհիվ վերջին շաբաթվա ընթացքում հաջողվել է 1238 կյանք փրկել։
Ուկրաինայի բնակչության շուրջ 20 տոկոսը՝ մոտավորապես 7,5 միլիոն մարդ, պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Համավարակի սկզբից ի վեր Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսի մոտավորապես 3 միլիոն դեպք, հիվանդությունից մահացել է ավելի քան 68 հազար մարդ։