ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզում` Գնիշիկում, ապօրինի որսացել են մոխրագույն 5 կաքավ։
Գերատեսչությունը նշել է, որ մարզի Զառիթափ գյուղի հարակից տարածքում՝ «Ուազ» մակնիշի ավտոմեքենայում, հայտնաբերվել են լիցքավորված ակոսափող եւ հարթափող մեկական որսորդական հրացան, փամփուշտներ եւ ձեռքի լուսարձակ։
Գնիշիկ գյուղի հարակից տարածքի որսահանդակում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են լիցքավորված ակոսափող, հարթափող որսորդական հրացաններ, նաեւ որսված մոխրագույն 5 կաքավ, որոնց որսն արգելված է։
Հարուցվել են վարչական վարույթներ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Առգրավված իրեղեն ապացույցները հանձնվել են ոստիկանություն։ Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։